Рубрика: մայրենի

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Անծանոթ բառեր-բացատրություն

Անտակ-տակ՝ հատակ չունեցող:

Ճոխ- հարուստ: Ճոխ ապրուստ:

Վերուստ-վերևից:

Հանք-այն տեղը, որտեղից հանում են հանքանյութը:

Անհուն-հուն չունեցող:

Բաշխ-տե՛ս Բախտ:

Երկյուղ-վախի զգացում, վախ, ահ:

 Շաղ-առհասարակ՝ բույսերի վրա կուտակված ջրի կաթիլներ: