Рубрика: Հայրագիտություն

Արամ Խաչատրյանի մասին տեղեկություն

Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թ. հունիսի 6-ին, Թիֆլիս քաղաքում: Նրա ծնողները Գողթան գավառից էին, որը պատմահայր Մովսես Խորենացին գովերգել էր որպես շնորհալի երգիչ-երաժիշտների հայրենիք: Արամ Խաչատրյանի հոր անունը Եղիան Եղիայի էր: Նա ծնվել էր Երևանի նահանգում և տեղափոխվել է Թիֆլիս 13 տարեկանում: 25 տարեկանում նա ուներ կազմարարական աշխատանքներով զբաղվող խանութ: Իսկ մոր անունը Ղումաշ Սարկիսովնա էր: Նա ծնվել է Ներքին Ազա գյուղում: Խաչատրյանի ծնողները նշանված են եղել մինչև իրար ճանաչելը, երբ դեռ Ղումաշը 9 տարեկան էր, իսկ Եղիան՝ 19: Նրանք ունեցել են 5 երեխա՝ մեկ աղջիկ և չորս տղա: